«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Վստահ չեմ, որ նա կմնա, տեսնենք՝ ով կլինի նոր մարզիչն ու ինչ նախագիծ կունենա նրա համար։ Եթե երիտասարդ, մրցունակ թիմ հավաքելու գաղափար լինի, Ռոնալդուն ստիպված կլինի վարժվել, որ ինքը չի կարող ամեն շաբաթ խաղալ։ Բայց ես չեմ կարծում, որ նա դա կընդունի»,- ասել է Նևիլը։
Ռոնալդուն ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 խաղի, խփել 12 գոլ։