VBET ՀՊԼ 24-րդ տուրի շրջանակում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտին»։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։
Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին հյուրերի հարձակվող Ժոսե Էմբալոն բացեց խաղի հաշիվը։ Այդ գնդակը միակն էր այս խաղում, որի շնորհիվ գործող չեմպիոնը հաղթեց նվազագույն հաշվով՝ 1-0։
«Արարատն» ունի 38 միավոր և 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալաշկերտն» այսօրվա խաղից հետո 31 միավորով 4-րդն է։