«Վալենսիայի» ձախ պաշտպան Խոսե Գայան ակումբից պայմանագրի երկարաձգման առաջարկ է ստացել։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ իսպանական ակումբի ղեկավարությունը համոզում է ֆուտբոլիստին նոր պայմանագիր կնքել, որպեսզի նա չտեղափոխվի «Բարսելոնա»։
26-ամյա Գայայի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունի։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 23 խաղի, խփել 2 գոլ ու դարձել 4 փոխանցման հեղինակ։