«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ Իսպանական ակումբի մրցակիցը «Բավարիան» է, որը նախորդ փուլում հաղթել էր «Զալցբուրգին»։
«Բավարիայի» անունն արդեն շատ բան է ասում, և մենք կօգտագործենք մեր բոլոր ռեսուրսներն ու փորձն այս դիմակայությունում։
«Զալցբուրգի» դեմ նրանց առաջին խաղը ծանր պայքար էր և շատ բաց, որտեղ ավստրիացիները հնարավորություններ ունեին։ Մյունխենում կայացած հանդիպումն այլ էր, քանի որ 30-րդ րոպեին հաշիվն արդեն 4-0 էր։ Այս ամենը մեզ համար լավ դաս է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին Իսպանիայում։