«Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի խաղացողներ մոտ են մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Պոլ Պոգբայի, Էդինսոն Կավանիի, Ջեսի Լինգարդի և Խուան Մատայի պայմանագրերն ավարտվում են այս ամառ։
Նրանք բոլորն էլ, ամենայն հավանականությամբ, կհեռանան ակումբից ազատ գործակալի կարգավիճակով:
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2016 թվականից։ Կավանին երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Յունայթեդի» կազմում։ Լինգարդն ակումբի ակադեմիայի սան է, որին միացել է 2000 թվականին։ Մատան անգլիական ակումբ է տեղափոխվել 2014 թվականին «Չելսիից»: