Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը չի դիտարկում Մասիմիլիանո Ալեգրիին տեսանելի ապագայում պաշտոնանկ անելու տարբերակը։ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Անյելին դեռ լիովին վստահում է մասնագետին։
Ավելի վաղ Յուվեն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Թուրինյան ակումբը երեք անպատասխան գնդակ ընդունեց իսպանական «Վիլյառեալից», ընդ որում՝ սեփական հարկի տակ։
«Յուվենտուսը» դեռ չեմպիոնության և Իտալիայի գավաթը նվաճելու շանսեր ունի։