Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կազեմիրոն կարծում է, որ ակումբի մարզադաշտը տպավորություն է թողել Կիլիան Մբապեի վրա:
Ի՞նչ եք կարծում, Մբապեն տպավորված է նոր «Սանտյագո Բեռնաբեուի» կառուցմամբ և նրա ապագա տեսքով:
-Վստահ եմ, որ «Բեռնաբեուն» տպավորել է նրան, քանի որ այն ամեն օր տպավորում է ինձ։
Բայց այն, ինչ իսկապես պետք է տպավորեր Մբապեին, երկրպագուներն էին, որոնք մեզ առաջ էին տանում մինչև վերջ և շատ կարևոր դեր խաղացին ՊՍԺ-ի դեմ հաղթանակում:
Լսե՞լ եք այն խոսակցությունների մասին, որ Մբապեն և Հոլանդը կարող են ուժեղացնել «Ռեալը»:
-Նրանք «Ռեալի» խաղացողներ չեն, ուստի ավելին չեմ կարող ասել: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են, ովքեր ապացուցել են իրենց մակարդակը: Ես տեսնում եմ, թե ինչպես են խաղում ու գոլեր խփում, պարզապես հիանալի խաղացողներ»,- ասել է բրազիլացի կիսապաշտպանը իսպանական AS-ին։