Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի ծառայություններով։
Մադրիդյան ակումբը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպանի հետ։ «Մոնակոն» ցանկանում է նրա համար 50 միլիոն եվրո և ևս 15 միլիոն եվրո բոնուսներ, ըստ Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսի:
Նշվում է, որ «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի «Ռեալ» տեղափոխվելու դեպքում Չուամենիի տրանսֆերը կախված կլինի Արքայական ակումբի ֆուտբոլիստների վաճառքից։ Եթե նորվեգացու համար գործարքը չկայանա, ապա ֆրանսիացին ամռանը վստահաբար կլինի մադրիդյան ակումբի կազմում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։