ՊՍԺ-ն պայմանագիր կառաջարկի «Լիվերպուլի» մարզական տնօրեն Մայք Էդվարդսին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Փարիզցիները ցանկանում են, որ Էդվարդսը փոխարինի սպորտային տնօրեն Լեոնարդոյին։ ՊՍԺ-ի ղեկավարներն արդեն որոշել են հեռացնել Լեոնարդոյին։
Ինչ վերաբերում է Էդվարդսին, ապա նա 2021/2022 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Նախկինում Մայքլին կապում էին Լա Լիգա տեղափոխության հետ: Նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Էդվարդսը մեծ դեր է խաղացել «Լիվերպուլի» զարգացման գործում։ Մասնավորապես, հենց նա է մասնակցել Մուհամեդ Սալահի, Սադիո Մանեի, Վիրջիլ Վան Դեյկի և շատ այլ խաղացողների տրանսֆերներին։