Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն ավարտեց կարիերան: Այս մասին ֆուտբոլստը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի՜ ընկերներ և երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացել, որ ստացած վնասվածքների արդյունքում դադարեցնում եմ իմ ֆուտբային կարիերան: Ցանկանում եմ նշել, որ ինձ համար միշտ հաճելի է եղել խաղալ մեր ազգային հավաքականում, որի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարզիչներին, ում շնորհիվ ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ. Հանձինս՝ Գրիշա Աբրահամյանի, Արմեն Գյուլբուդաղյանցի և Վարդան Մինասյանի։ Ինչպես նաև շնորհակալ եմ իմ խաղընկերներին եւ բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ և մեր հավաքականին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ֆուտբոլի Ֆեդերացիային՝ մշտապես իմ կողքին լինելու եւ աջակցելու համար։
Հարգանքներով՝ Կառլեն Մկրտչյան»,-ասված է հայտարարությունում:
Մկրտչյանն ազգային հավաքականում անցկացրել է 56 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ: