Արթուր Շախպազյանը երկրորդ հաղթանակն է տոնել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել 1/4 եզրափակիչ:
Մեր բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում մրցել է Չեխիան ներկայացնող Էրիկ Շուչի հետ և հաղթել մեծ առավելությամբ:
Լոռու մարզը ներկայացնող մարզիկը տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել և հաղթել 5-0 հաշվով: