«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների կարճ ցուցակում, հայտնում է The Guardian-ը:
Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Չելսիի» մարզիչ Թոմաս Տուխելի ծառայություններով։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, «Այաքսի» մարզիչ Էրիկ տեն Հագը և իսպանացի Լուիս Էնրիկեն ևս հայտնվել են ակումբի ղեկավարության կողմից դիտարկվող թեկնածուների ցանկում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է Ռալֆ Ռանգնիկը։