«Պոգոնի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն այսօր ստացել է լավագույնի կոչման համար նախատեսված մրցանակները` այդ թվում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, որը, սակայն, նրա տրամադրության տակ կլինի մեկ շաբաթ։ Այս մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել էր լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել էր ձայների 92%-ը, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։