Հայաստանի Պրեմիեր-լիգայի 23-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է ԲԿՄԱ-ի հետ և 4-1 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 21-րդ րոպեին բացել է «Ուրարտուի» ուկրաինացի նորեկ Դմիտրո Խլյոբասը՝ իր առաջին գոլը խփելով երևանյան թիմի կազմում: Առաջին կեսի վերջին՝ 45-րդ րոպեին, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Էդգար Մովսեսյանը հավասարեցրել է հաշիվը, և թիմերն ընդմիջման են գնացել 1-1 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսի մեկնարկում, սակայն, «Ուրարտուն» ևս երկու գոլ է խփել ու վստահ հաղթանակ տարել: 49-րդ րոպեին Արթուր Միրանյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու առաջ մղել իր թիմին, իսկ մեկ րոպե անց Խլյոբասը դուբլ է ձևակերպել: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Սերգեյ Մկրտչյանը՝ խաղավարտին դառնալով գոլի հեղինակ՝ 1-4:
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 25-ի և բարձրացել ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: ԲԿՄԱ-ն 10 միավորով 9-րդ տեղում է: