Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը լավագույնն է աշխարհում իր քաշային կարգում ըստ UWW-ի։
UWW-ն ներկայացրել է տարբեր քաշային կարգերում լավագույն մարզիկներին:
Մալխաս Ամոյանը գլխավորում Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակն իր քաշային կարգում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Մալխասը դարձավ Աշխարհի առաջնության և ԵԱ Մ23 մրցաշարի հաղթող, ինչպես նաև ընդգրկվել է 2021թ․ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում։