Պլովդիվում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հաբեթնակ Կուրղինյանի թիմի կազմում ևս մեկ բրոնզե մեդալ է նվաճել 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը:
Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին:
Հայաստանի հավաքականի համար սա 4-րդ մեդալն էր Մ23 ԵԱ-ում: Ավելի վաղ մեր թիմի կազմում արծաթե մեդալներ էին նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Էդիկ Հարությունյանը (57 կգ):
Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ են եղել նաև 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, ովքեր, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Մ23 տարեկանների ԵԱ-ին մասնակցել է նաև 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, ով ևս անմասն է մնացել մեդալից: