Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։
Մեր պատվիրակներից առաջինը ռինգ դուրս եկավ 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որը նկատելի առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Յագորս Մամասևսի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի մինչև 22 տարեկանների հավաքականը մարտի 11-ին էր մեկնել Խորվաթիա՝ մասնակցելու մրցաշարին։