Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի մարզիկները մեկնել են Մեքսիկա, որտեղ կանցկացնեն ուսումնամարզական հավաք և պրոֆեսիոնալ մենամարտեր մեքսիկացի բռնցքամարտիկների հետ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 11 բռնցքամարտիկով: Մեքսիկայում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշայիններ Ժորժիկ Մարությանն ու Սամվել Այդինյանը, 63,5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Տիգրան Մելքոնյանը և 75 կգ քաշային Վահե Հաբեթյանը:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը: