Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի դուրս եկած ազատ ոճային Նորիկ Հարությունյանը (61 կգ) հաղթել է մեկնարկային գոտեմարտում, սակայն 1/4-ում 4:5 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևին
74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:
86 կգ քաշային Մհեր Մարկոսյանն էլ մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո՝ 1/4-ում 2:3 հաշվով զիջել է մոլդովացի մրցակցին:
Այսօր պայքարի դուրս կգա նաև 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից Հրաչյա Մարգարյանը և Նարեկ Հարությունյանը դուրս են եկել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Մուշեղ Մկրտչյանը ցավալի պարտություն է կրել կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար, 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը ևս կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած վրացի ըմբիշը հասել է եզրափակիչ: