Բռնցքամարտի Հայաստանի մինչև 22 տարեկանների հավաքականը այսօր մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանը։
Մեր ընտրանին մրցավայր է մեկնել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ։ Հիշեցնենք՝ տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ) և Հովհաննես Փափազյանը (+86 կգ), իսկ կանանց պայքարում կունենանք 3 ներկայացուցիչ՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Արևիկ Դոխոյանը (52 կգ) և էլիդա Քոչարյանը (60 կգ):
Պատվիրակության ղեկավարն է Ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը։