«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի «Վիտեսի» հետ արտագնա հանդիպման նախօրեին քննադատել է հոլանդական ակումբի տնային մարզադաշտի խոտածածկը։
«Չգիտեմ, թե ինչ եղավ, բայց շատ զայրացա, երբ տեսա խաղադաշտը։ Ես 20 տարի է, ինչ գալիս եմ Նիդեռլանդներ և երբեք նման բան չեմ տեսել։
Անհավանական վատ վիճակ է խաղադաշտում»,- մեջբերում է Մոուրինյուին Football Italia-ն:
«Ռոմա»-«Վիտես» հանդիպումը նշանակված է մարտի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիտեսի» հաղթանակը գնահատում է 4,00 գործակցով, ոչ-ոքին՝ 3,80, իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 1,85։