«Ռիգայի» գործադիր տնօրեն Ռոման Լայուկսը Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ «Սպարտակի» նախկին մարզիչ Օլեգ Կոնոնովը նշանակվել է լատվիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Օլեգ Կոնոնովն այսօր պայմանագիր է կնքել մեր ակումբի հետ: Դա տեղի է ունեցել ուղիղ կես ժամ առաջ: Ես չեմ կարող ասել պայմանագրի մանրամասները. սա գաղտնի տեղեկություն է», — ասել է Լայուկսը: