«Նյուքասլ Յունայթեդը» բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն, ամռանը խաղացողը կլքի մադրիդյան ակումբը, ուստի «կաչաղակները» արդեն կապ են հաստատել խաղացողի հետ:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ազարը 115 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ», այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 17 խաղում 1 գոլային փոխանցում կատարեց։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ազարը ցանկանում է հեռանալ «Ռեալից»։
Մադրիդի «Ռեալը» 27 խաղում վաստակել է 63 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։