«Չելսիի» նախկին հարձակվող Նիկոլա Անելկան խոստովանել է, որ Ռոման Աբրամովիչի գլխավորությամբ լոնդոնյան ակումբում խաղալուց միայն հաճելի տպավորություններ է ունեցել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբրամովիչը վաճառում է «Չելսին»։
«Ես տխուր եմ սա լսելով։ Երբ ես եկա «Չելսի», թիմը Պրեմիեր լիգայում չորրորդ կամ հինգերորդն էր։ Նրան հաջողվել է ստեղծել մի ակումբ, որը հաղթում է ամեն ինչ։
Ես նրան հազվադեպ էի տեսնում, բայց երբ նա մտավ հանդերձարան, դա հիանալի էր: Նա մեծ հարգանք էր ցուցաբերում և իրեն համեստ էր պահում։
Նա երբեք չի խոսել մամուլում և չի եղել ուշադրության կենտրոնում։ Տխուր է տեսնել ներկայիս իրավիճակը, քանի որ նա շատ բան է արել անգլիական ֆուտբոլի և «Չելսիի» համար: Կարծում եմ՝ բոլոր երկրպագուները կհամաձայնեն ինձ հետ»,- ասել է Անելկան RMC-ի եթերում: