Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա լավագույն շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը։
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երեք ներկայացուցիչ ընդգրկվել է թոփ-100-ում։
Էլինա Դանիելյանը դասակարգման աղյուսակում 31-րդն է, Աննա Սարգսյանը՝ 55-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 76-րդը։
Ցուցակը գլխավորում է Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։