Ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականները չեն մասնակցի Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
«Թիմերը հանդես չեն գալու։ Կան մի քանի խնդիրներ, որոնք կապված են ստացված առաջարկությունների, ինչպես նաև լոգիստիկայի հետ։
Ինչ վերաբերում է Աշխարհի առաջնությանը, մենք կմտածենք դրա մասին»,- մեջբերում է Մամիաշվիլիին TASS-ը: