Գերմանական Bild պարբերականը հայտնում է, որ «Սպարտակին» կարգելեն մասնակցել Եվրոպա լիգայի հանդիպումներին։
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Սպարտակը» պետք է հանդիպի գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի հետ։
Առաջին հանդիպումը կկայանա մարտի 10-ին Լայպցիգում, պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին չեզոք մարզադաշտում։
Աղբյուրի համաձայն՝ «Սպարտակին» կգրանցվի տեխնիկական պարտություն: Այսպիսով, «Լայպցիգը» դուրս կգա մրցաշարի քառորդ եզրափակիչ։