«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին հետաքրքրել է «Բավարիային»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
17-ամյա կիսապաշտպանը դեռևս չի երկարաձգել պայմանագիրն իսպանական թիմի հետ, որն ավարտվում է 2023 թվականին։ Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ ակումբում և նոր պայմանագիր կնքել։
Ընթացիկ մրցաշրջանում Գավին բոլոր մրցաշարերում 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացի ֆւոտբոլիստի տրանսֆերը 40 մլն եվրո է գնահատվում։