Մոսկվայի «Սպարտակը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղը կարող է անցկացնել Բաքվում։ Այս մասին «Чемпионат»-ի հետ զրույցում հայտնել է թիմի մամուլի քարտուղար Դմիտրի Զելենովը։
«Լայպցիգի» դեմ խաղն անցկացնելու առաջնային տարբերակը Բաքուն է։ Այս տարբերակը քննարկում ենք ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ։ Շաբաթվա սկզբին հստակություն ենք անկնկալում»,- ասել է Զելենովը։
Ավելի վաղ հաղորդվում էր՝ այդ հանդիպումը կարող է անցկացվել Երևանում։
«Լայպցիգի» և «Սպարտակի» դեմ առաջին խաղը կկայանա մարտի 10-ին Գերմանիայում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 17-ին։