Երեկ Ֆրանսիայի առաջնության շրջանակում ՊՍԺ-ն 3-1 հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին»։
Փարիզցիների կազմում դուբլ է գրանցել հարձակվող Կիլիան Մբապեն։ 23-ամյա ֆրանսիացու համար այս գոլերը 155-րդ և 156-րդն էին ՊՍԺ-ի կազմում։
Դրա շնորհիվ Կիլիանը հավասարվեց Զլատան Իբրահիմովիչին ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։ Միայն Էդինսոն Կավանին ավելի շատ գոլ ունի իր ակտիվում, ով փարիզցիների կազմում 200 գոլ է խփել:
Նշենք, որ Իբրահիմովիչին պահանջվեց 180 խաղ անցկացնել, որպեսզի ՊՍԺ-ի կազմում 156 գոլ խփի: Մբապեն ակումբի կազմում անցկացրել է 205 հանդիպում։