Մեկնարկել է MLS-ի 2022 թվականի առաջնությունը։ Մեկնարկային տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Վանքուվերին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն ամբողջական հանդիպում անցկացրեց տանտերերի կազմում՝ դառնալով գոլային փոխանցման և գոլի հեղինակ։