ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չպետք է արժանանար «Ոսկե գնդակին» 2021 թվականին։
«Ես համաձայն չեմ այս ընտրության հետ։ Ո՞վ է 2021 թվականին հաղթել Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի առաջնությունում. Ժորժինյոն»,- ասել է «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
Մեսսին քվեարկության արդյունքներով հավաքել էր 613 միավոր։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 580 միավորով երկրորդն էր, իսկ «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն՝ 460 միավորով երրորդը։
Մեսսին յոթերորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը», արգենտինացին այս մրցանակների քանակով ռեկորդակիրն է։