«Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել է համագործակցությունը «Աերոֆլոտ»-ի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մենք ընդհատել ենք մեր համագործակցությունը «Աերոֆլոտ»-ի հետ։ Մենք կիսում ենք մեր երկրպագուների մտահոգությունն ամբողջ աշխարհում և մեր ցավակցությունն ենք հայտնում տուժածներին»,- մեջբերում է անգլիական ակումբի ներկայացուցչին Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իր հերթին գերմանական «Շալկե» ֆուտբոլային ակումբը որոշել է թիմի մարզաշապիկներից հեռացնել «Գազպրոմ» մակագրությունը՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։
Այս որոշումը կայացվել է GAZPROM Germania-ի հետ քննարկումներից հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։