Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխության մասին։
«Անկեղծ ասած՝ ցավում եմ Չեմպիոնների լիգայի համար, քանի որ այն վերածվում է Եվրախորհրդարանի մասնաճյուղի։ Փարիզը գեղեցիկ քաղաք է, բայց Սանկտ Պետերբուրգն էլ ավելի լավն է․ Ալժիր-Մարոկկոյի մայրաքաղաքը կշարունակի սիրով ընդունել տարբեր մարզական մրցաշարերի հյուրերին։
Նրանք, ովքեր նման որոշում են կայացրել, վտանգված են, ծերունիներ, որոնք անհետանում են դինոզավրերի պես։ Շուտով մենք պատրաստ կլինենք ստեղծել ֆուտբոլի նոր միջազգային ասոցիացիա, քանի որ տրանսգենդերները շուտով կսկսեն վազել ՈւԵՖԱ-ում։
Թող մնան իրենց արժեքներին։ Իսկ մենք լինելու ենք ֆուտբոլի արժեքների հետ»,- ասել է Միլոնովը Sport24-ի թղթակից Տիգրան Հարությունյանին տված հարցազրույցում։