2023 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կարող է Կազանից (Ակ Բարս Արենա) տեղափոխվել այլ քաղաք, հայտնում է Metaratings.ru-ն։
Խաղն այլ երկիր տեղափոխելու հավանականությունը բարձր է գնահատվում։
Հանդիպումը Կազանից տեղափոխելու պատճառը Ուկրաինայում տիրող իրավիճակն է։
Այսօր՝ փետրվարի 24-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։