Անդրեյ Շևչենկոն խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին.
«Իմ ժողովուրդը և իմ ընտանիքը հարձակման են ենթարկվել: Ուկրաինան և նրա ժողովուրդը խաղաղություն և տարածքային ամբողջականություն են ցանկանում: Խնդրում եմ, խնդրում եմ աջակցել մեր երկրին և կոչ անել Ռուսաստանի կառավարությանը դադարեցնել ագրեսիան։ Մենք միայն խաղաղություն ենք ուզում, պատերազմը լուծում չէ»,- սոցցանցերում գրել է Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին։