Շվեդ հայտնի մասնագետ Սվեն-Գորան Էրիկսոնն ասել է, որ Հյուսիսային Կորեան փորձել է միջամտել 2010 թվականի Աշխարհի առաջնության վիճակահանությանը։ Այդ ամենը տեղի է ունեցել շվեդի՝ այդ երկիր կատարած այցի ժամանակ։
«Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները գիտեին, որ ես ՖԻՖԱ-ի կոմիտեի անդամ եմ, և դիմեցին ինձ օգնության համար։ Կարծում էի, որ դա գնդակների, խաղակոշիկների կամ նման այլ բաների մասին է, բայց հետո ինձ խնդրեցին պատրաստել վիճակահանության հեշտ տարբերակը:
Ես ստիպված էի նրանց ասել, որ ես դա չեմ կարող երաշխավորել, ոչ ոք չի կարող: Եվ բացի անհնարին լինելուց, դա անօրինական է: Ամենաանհավանականն այն է, որ նրանք ինձ չհավատացին»,- մեջբերում է Էրիկսոնին BBC-ն։
Արդյունքում Հյուսիսային Կորեան 2010 թվականի աշխարհի առաջնությունում ընդգրկվեց G խմբում՝ Բրազիլիայի, Պորտուգալիայի և Կոտ դ’Իվուարի հետ միասին: Երեք պարտություն կրած թիմն այս քառյակում զբաղեցրեց վերջին տեղը։