«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էնթոնի Էլանգան իր անունը գրել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղից հետո (1:1):
«Հնդկացիների» դարպասը խփած գոլի շնորհիվ «կարմիր սատանաների» խաղացողը եվրագավաթների գլխավոր խաղարկությունում միանգամից երկու ռեկորդ թարմացրեց։
Էլանգան դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաերիտասարդ ռմբարկուն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Նրա տարիքը գոլի պահին` 19 տարի 302 օրական։
Նա նաև դարձավ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ շվեդը՝ գերազանցելով Ռադե Պրիցի (20 տարի 88 օրական) նվաճումը։