Անգլիական Պրեմիեր-լիգայում գոլերի և գոլային փոխանցումների քանակով առաջատար եռյակում ընդգրկված են միայն «Լիվերպուլի» ֆուտբոլիստները:
Ռմբարկուների ցանկը գլխավորում է եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Նա ընթացիկ մրցաշրջանում 19 անգամ դարձել է գոլի հեղինակ: Երկրորդ տեղում պորտուգալացի Դիոգու Ժոտան է, որը 12 անգամ է կարողացել գրավել մրցակիցների դարպասները, իսկ երրորդ տեղում սենեգալցի Սադիո Մանեն է՝ 11 գոլով:
ԱՊԼ-ում գոլային փոխանցումների քանակով առաջատարները ևս «Լիվերպուլից» են: Առաջին տեղը կիսում են Սալահն ու Ալեքսանդր-Առնոլդը: Երրորդ տեղում Էնդրու Ռոբերտսոնն է, որը 9 գոլային փոխանցում է կատարել թիմակիցներին: