ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը հայտնում է, որ բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ):
«Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։
Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։
Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու»,- ասված է հաղորդագրության մեջ: