Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Գերեյրոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Հավելենք, որ «Ռեալը» Գերեյրային ձեռք բերելու միակ հավակնորդը չէ։
«Բարսելոնան» նույնպես դեմ չէ «Բորուսիայի» պորտուգալացի լեգիոներին ձեռք բերելուն: