Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Իրան` միջազգային մրցաշարի մասնակցելու: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ Թեհրան են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Նորայր Հախոյանը (55կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը (63կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72կգ), Էմիլ Ավետիսյանը (77կգ), Էրիկ Էլոյանը (82կգ), Կարեն Խաչատրյանը (87կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ):
Մարզիչներից թիմի հետ մեկնել են նաև Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը:
Մրցումները կկայանան փետրվարի 23-25-ը: