Անգլիական «Լեսթերը» գործադրում է բոլոր ջանքերը՝ Ջեյմս Մեդիսոնին թիմում պահելու համար, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ նոր պայմանագրով ՝ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն կբարձրացվի:
Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները ավարտական փուլում են:
Հիշեցնենք, որ Մեդիսոնը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման և դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: