Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանին և նախագահի խորհրդական Արամ Գյուլխասյանին։
Ինչպես տեղեկանում ենք Արթուր Սահակյանի facebook-յան էջից, քննարկվել են համագործակցության տարբեր ուղիներ։
«Նոան» այսուհետ տնային հանդիպումները կանցկացնի Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում։ Առաջիկա հանդիպումը նախատեսված է մարտի 1-ին։ Այդ օրը «Նոան» հանդիպելու է «Ալաշկերտին»։