«Բարսելոնայի» մարզչական շտաբը՝ Չավիի գլխավորությամբ, էմոցիոնալ կերպով են ընդունել թիմի ֆուտբոլիստներին «Վալենսիայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո (4-1).
It feels gooooood! pic.twitter.com/dHbFfs3A2W
— FC Barcelona (@FCBarcelona) February 20, 2022
Հիշեցնենք՝ կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ բացելով գոլերի հաշիվը «կապտանռնագույնների» մարզաշապիկով։ Մեկական անգամ էլ աչքի են ընկել Ֆրենկի դե Յոնգը և Պեդրին։ «Չղջիկների» միակ գոլը խփել է Կառլոս Սոլերը։
«Բարսելոնան» այս հաղթանակի շնորհիվ վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Վալենսիան» 30 միավորով 12-րդ տեղում է։