Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթեց Լեհաստանում կայացած «Suzuki Boxing Night» մրցաշարում։
Հայաստան-Լեհաստան դիմակայության ընթացքում կայացավ 9 մենամարտ, որից 5-ում հաղթեցին հայ բռնցքամարտիկները: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տարան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63,5 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 71 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը։
48 կգ քաշային Արմեն Ղուշչյանի, 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանի ու 86 կգ քաշային Սարգիս Մարգարյանի մրցակիցները մենամարտին չեն ներկայացել առողջական խնդիրների պատճառով։
Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Գարիկ Բաղդասարյանի և Արթուր Ռեսթևանյանի գլխավորությամբ:
Պատվիրակությունը ղեկավարում էր ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանն ու փոխնախագահ Արթուր Կրիկյանը: