Պեկին 2022-ի շրջանակում տեղի ունեցավ հոկեյի տղամարդկանց մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչը։
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի հավաքականը բուլիտներով հաղթեց Շվեդիային և եզրափակչում փետրվարի 20-ին կմրցի Ֆինլանդիայի դեմ։ Ֆինները առաջին կիսաեզրափակիչ դիմակայությունում 2-0 հաշվով հաղթել էին Սլովակիային։
Վաղը Սլովակիայի և Շվեդիայի հավաքականների միջև տեղի կունենա բրոնզե մեդալի համար դիմակայությունը։