Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում Տիրասպոլի «Շերիֆը» 2-0 հաշվով հաղթեց «Բրագային»։
Մոլդովական ակումբի գոլերը խփեցին Սեբաստիան Տիլը և Ադամա Տրաորեն։
«Բարսելոնան» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ։ Պյոտր Զելինսկիի գոլին կատալոնացիների կազմում պատասխանեց Ֆեռան Տոռեսը։