«Փյունիկից» հեռացել են ակումբի մի քանի ֆուտբոլիստներ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, պաշտպան Վասպուրակ Մինասյանը վարձակալությամբ հանդես կգա Չարենցավանի «Վանում»։ Կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա ԲԿՄԱ-ում։
Հարձակվող Վրեժ Չիլոյանը ևս վարձակալությամբ տեղափոխվել է Առաջին խումբը ներկայացնող «Գանձասար»։ Ակումբից հեռացել է նաև «Փյունիկի» սան Պերճ Պողիկյանը։