«Նորավանք» ֆուտբոլային ակումբը պաշտոնական էջի միջոցով հայտարարություն է տարածել, որով երկրպագուներին հրավիրում է փետրվարի 20-ին կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը։
«Վայոց ձորի սիրելի մարզասերներ, ավելի քան 20 տարի անց ֆուտբոլը վերադառնում է Վայքի «Արևիկ» մարզադաշտ։ Փետրվարի 20-ին մեր թիմը կանցկացնի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի այս տարվա առաջին հանդիպումը` Վայքի «Արևիկ» մարզադաշտում ընդունելով ԲԿՄԱ-ին։ Կարևորագույն խաղից առաջ մեր թիմը փետրվարի 18-ին բաց մարզում կանցկացնի երկրպագուների համար։ Ներկաները կհանդիպեն ֆուտբոլիստների հետ ու ակումբի կողմից կստանան ֆուտբոլային ատրիբուտներ։ Առաջիկա խաղում ակնկալում ենք բոլորիդ ներկայությունն ու աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։